ՖԻԹՆԵՍ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Մարտ 20, 2019

Մեր ակումբում ֆիթնեսի պարապմունքները սկսվում են ֆիթնես թեստավորման կաբինետից

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գեղեցիկ կեցվածք և առողջ մարմին ունենալու համար շատ կարևոր է ֆիզիկական պատրաստվածությունը և առողջ սնունդը։

Մեր ակումբում ֆիթնեսի պարապմունքները սկսվում են ֆիթնես թեստավորման կաբինետից, որտեղ մեր փորձառու մասնագետները՝ Արմինե Աղաբաբյանը և Լիլիթ Ալեքսանյանը կանցկացնեն հետազոտում InBody սարքավորումով, որը հնարավորություն է տալիս որոշել մարմնի զանգվածի ինդեքսը, ճարպային, մկանային և ոսկրային զանգվածը, ջրի քանակությունը, իրան-ազդր հարաբերակցությունը և նյութափոխանակության մակարդակը։

Մասնագետները հետազոտությունից հետո կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին և խորհուրդ կտան, թե ինչպես պարապմունքները հնարավորինս արդյունավետ և անվտանգ դարձնել։

ԻնՍպորտ ակումբը ձեռքբերված աբոնեմենտի շրջանակներում տրամադրում է մեկ անվճար չափում:

InBody 370s սարքավորումը չափում է մարմնի ոչ ճարպային զանգվածը և տալիս է հնարավորություն հետևելու, թե ինչպես է մարմինը փոխակերպվում դիետիկ փոփոխությունների, ֆիզիկական ընթացակարգերի և կենսակերպի փոփոխությունների արդյունքում։ Սարքավորումը օգտագործում է 15 դիմադրողական չափումներ և 3 տարբեր հաճախականություններ՝ հետազոտելու մարմնի 5 հատվածներ։ Այն ապահովում է մարմնի տվյալ կազմվածքի համար նախատեսված ավելի քան 30 պարամետրեր։ Սարքավորումից օգտվելու համար անհրաժեշտ է կանգնել սարքի վրա և ձեռքով պահել էլեկտրոդները։

Առավելագույնը 2 րոպեի ընթացքում InBody 370s սարքավորումը արագորեն և արդյունավետ ձևով չափում է Ձեր մարմնի ճարպային և ոչ ճարպային զանգվածը, մկանային զանգվածը, ինչպես նաև մարմնում առկա հեղուկի մակարդակը։ Ճշգրիտ և մանրակրկիտ հետազոտության արդյունքում Դուք և Ձեր մարզիչը կարող եք պարբերաբար հետևել և վերահսկել Ձեր կազմվածքը՝ հասկանալու համար, թե ինչպես են Ձեր դիետան, կենսակերպը և մարզումները ազդում Ձեր ընդհանուր մարմնի կազմվածքի վրա։ Հետազոտության արդյունքում մարզիչը անհրաժեշտության դեպքում կկատարի բոլոր փոփոխությունները՝ ուղղված Ձեր անհատական նպատակներին։