Անհատական մարզումներ

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային կենտրոնը նաև անհատական մարզումներ է առաջարկում նրանց համար, ովքեր ցանկանում են բավականին կարճ ժամանակահատվածում հասնել առավելագույն արդյունքի։ Բարձր արհեստավարժության ու անհատական մոտեցման շնորհիվ մեր մարզիչները կլրացնեն Ձեր մոտիվացիայի պակասը և Ձեզ կուղղորդեն մարզումների ողջ ընթացքում։ Ըստ Ձեր անհատական կարիքների և ֆիզիկական հնարավորությունների՝ նրանք կկազմեն հատուկ Ձեզ համար նախատեսված անհատական մարզումների ծրագիր՝ ուղղված Ձեր իսկ կողմից սահմանված նպատակներին։

Մեր հմուտ մարզիչները մշտապես կհետևեն Ձեր անհատական կանոնավոր մարզումների ողջ ընթացքին և գրանցած առաջընթացին՝ անհրաժեշտության դեպքում նախապես սահմանված ծրագրում կատարելով համապատասխան փոփոխություններ՝ Ձեր մարզումներն առավել հագեցած դարձնելու համար։ Անհատական մարզումների ընթացքում նրանք կապահովեն նաև Ձեր վարժանքների անվտանգությունն ու արդյունավետությունը՝ նպաստելով կարճ ժամանակահատվածում ցանկալի արդյունքի արձանագրմանը։