Մեր մասին

«Երբ սպորտն ապրելակերպ է» հենց այս կարգախոսով 2018թ․ նոյեմբերի 7-ին իր դռները հանրության առջև բացեց Ինսպորտ մարզաառողջարանային կենտրոնը։ Ժամանակակից մարզասարքերով հագեցած մարզաառողջարանային կենտրոնը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր գնահատում և կարևորում են առողջ ապրելակերպը։ Ինսպորտը բազմաֆունկցիոնալ մարզական կենտրոն է, որը իր մեջ ներառում է լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ուժային պարապմունքների և կարդիո պարապմունքների սրահներ, ինչպես նաև 2 խմբային պարապմունքների սրահներ, որտեղ անցկացվում են տարբեր տեսակի խմբային մարզումներ։ Կենտրոնում գործում են նաև 2 տեսակի շոգեբաղնիքներ և սպա կենտրոն, որտեղ մատուցվում են առողջարանային ծառայություններ: Բացի երեխաների համար նախատեսված պարապմունքներից կենտրոնում գործում է նաև խաղասենյակ՝ նախատեսված ավելի փոքր տարիքի երեխաների համար, որոնք 2 ժամ անվճար կարող են մնալ խաղասենյակում, մինչ ծնողները կմարզվեն մեր համալիրում։ Կենտրոնի առաջին հարկում գործում է սպորտային խանութ-սրահ, որտեղ առաջիկայում կներկայացվեն նաև «ԻնՍպորտ» ապրանքանիշը կրող մարզական հագուստ և սպորտային պարագաներ։  Կենտրոնում գործում է նաև սրճարան, որը ամենահարմարավետ անկյունն է մարզումներից հետո կորցրած էներգիան վերականգնելու համար։

Կենտրոնը աշխատում է ամեն օր` ժամը 07։00-ից մինչև 23։00։

info@insport.am

+374 44 449 449

ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տնօրեն

ՍԵԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Վաճառքի ղեկավար, փոխտնօրեն

ԱՍՏՂԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Գլխավոր հաշվապահ

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տնտեսական մենեջեր


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կոնտակտային տվյալներ

ՀՀ, ք. Երևան, Պարույր Սևակ 8/3

info@insport.am

+374 44 449 449


ԿԱՐԻԵՐԱ

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՎԱՔԱՐԱՐ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄԱՐԶԻՉ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Գործընկերներ