SELF DEFENCE

Ինքնապաշտպանություն

Նպատակը
Ինքնապաշտպանությունը նպաստում է ինքնավստահության զարգացմանը և օգնում է հեշտությամբ հաղթահարել սթրեսային իրավիճակները: Նաև մարզման հրաշալի միջոց է հանդիսանում ամբողջ մարմնի համար, քանի որ այն մարզում է մկաններն ու ոսկորները, նաև զարգացնում է դիմացկունությունը և մկանների ուժը( մարզում է մարմինը և միտքը միաժամանակ): Ինքնապաշտպանությունն անհրաժեշտ է նաև կանանց և աղջիկների համար։ Այսօրվա դարաշրջանում շատ հաճախ լսում ենք բռնության զանազան տեսակների մասին, որոնք կիրառվում են կանանց նկատմամբ: Հասկանալով մարդկանց թույլ կետերը՝ սովորրում ենք տեխնիկական զանազան հնարքներ կիրառել: Օգտագործում ենք հարվածային տեխնիկա ձեռքերով և ոտքերով, նետումներ, ցավեցնող, խեղտող, կոտրող հնարքներ։

Սահմանափակումներ 
տարիքային / առողջական
Տարիքային և սեռային սահմանափակումներ չկան, սրտի խնդիր ունեցող մարդկանց՝ այնպիսին ինչպիսիք են օրինակ (սրտի անբավարարություն, արիթմիա) թույլատրվում է մասնակցել դասընթացին, չափավոր և բժշկի թույլտվությամբ:

Կալորիաներ
Մեկ դասաժամի (50-60 րոպե) ընթացքում այրվում է 600-800 կկալ կախված օրվա ծրագրի և հաճախորդի մոտեցման ձևից: