ORIENTAL DANCE

Արևելյան պարեր, կարդիո պարապմունք

Նպատակը
Խթանում է փոքր կոնքի արյան շրջանառությունը (դրանով իսկ կանխարգելվում են մի շարք գինեկոլոգիական հիվանդություններ), ամրացնում է մեջքի, գոտկատեղի, որովայնի և կրծքավանդակի մկանները, զարգացնում է ճկունությունը և շարժումների ներդաշնակվածությունը, ազատում է ավելորդ քաշից, բարելավում է կազմվածքը՝ հաղորդելով սլացիկություն:

Սահմանափակումներ 
տարիքային / առողջական
Սկսած 8 տարեկանից կարող են մասնակցել։ Հակացուցված է հետևյալ դեպքերում՝ 8 մմ-ից ավելի ճողվածք, սրտի արատ, անևրիզմ, թոքերի տուբերկուլյոզ, սրացած բրոնխիտ, օբստրուկտիվ բրոնխիտ կիստա, նախնական փուլում միոմա, ուռուցքներ, ձվարանների հիվանդություններ, սուր բորբոքումներ, ուժեղ արյունահոսություն դաշտանի ժամանակ, խցանված արգանդափողեր:

Կալորիաներ
1 մարզման ընթացքում, կախված ինտենսիվությունից, այրվում է 300-400 կկալ: