Սրճարան

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրում գործում է նաև սրճարանը, որն ամենահարմարավետ անկյունն է մարզումներից հետո կորցրած էներգիան վերականգնելու համար։ Այստեղ կարող եք համտեսել թարմ և համեղ ուտեստներ` միաժամանակ հիանալի ժամանակ անցկացնելով Ձեր սիրելիների և ընկերների հետ։ Բարձրակարգ սպասարկումն ու հյուրընկալ մթնոլորտն էլ մեր համալիրում անցկացրած Ձեր օրն առավել գեղեցիկ կդարձնեն։

Սրճարանը բաց է ամեն օր, բացի կիրակի օրվանից՝ առավոտյան ժ․ 10։00-ից մինչև ժ․ 22։00։ Նախապես ամրագրելու դեպքում կարող եք նաև այստեղ կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ։